Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Դիսլեքսիա. izmirlianmedicalcenter.com

Դիսլեքսիա. izmirlianmedicalcenter.com

Դիսլեքսիան դիտարկվում է նյարդաբանական էնցեֆալոպաթիկ խանգարումների համախտանիշում: Այլ կերպ ասած՝ դիսլեքսիան դիտվում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր համակարգային խանգարումներով երեխաների մոտ:

Շտկողամանկավարժական մոտեցման տեսակետից դիսլեքսիայով երեխաների մոտ նկատվում է բարձրագույն հոգեկան ֆունկցիաների մասնակի անբավարարություն, տոնուսի, դիմացկունության, հոգեկան գործընթացների ակտիվության խանգարումներ: Դիսլեքսիայով երեխաների մոտ նկատվում են հուզակամային ոլորտի ախտաբանական առանձնահատկություններ:

Ըստ Կորնևի՝ դիսլեքսիան դիզօնտոգոնետիկ-էնցեֆալոպաթիկ բնույթով մասնակի հոգեկան զարգացման հապաղում (ՀԶՀ) է: Այն պայմանավորված է գենետիկ և էկզոգեն գործոններով: Դիսլեքսիան, որպես ՀԶՀ տեսակ, բնորոշվում է երեխայի հոգեկան զարգացման արտահայտված անհավասարությամբ: Նկատվում է բառատրամաբանական մտածողության թուլություն՝ պահպանված ակնառու-պատկերավոր մտածողության պայմաններում, լավ ադապտացիա` կենցաղային պայմաններում և դիզադապտացիա` դպրոցական պայմաններում: Այս երեխաների ինտելեկտին բնորոշ է կարճատև և խոսքի լսողական հիշողությունների ծավալի անբավարարություն, պատկերավոր և գրաֆիկական կարողությունների անբավարարություն, տարածական հարաբերությունների ոչ լրիվ վերբալիզացիա և այլն:

Ասյպիսով, դիսլեքսիան ախտորոշման տեսակետից բարդ խոսքային խանգարում է: Կան բազմաթիվ գործոններ, որոնք պետք է հաշվի առնեն մասնագետները` ախտորոշման գործընթացքում:

Քանի որ դիսլեքսիան շարունակում է գտնվել հետազոտությունների կենտրոնում և դրա առաջացման մեխանիզմին վերաբերվող նոր տեղեկություններն են կուտակվում, հետևաբար, ստեղծվում են նաև ախտորոշման նոր ձևեր:

Լոգոպեդիայում դիսլեքսիայի ախտորոշուը կատարվում է` հաշվի առնելով մի շարք գործոններ: Բացի ընթերցանության խանգարումները որոշելուց՝ ախտորոշման ընթացքում կատարվում է նաև լսողության, խոսքի վերարտադրման և ընկալման հետազոտություն:

Այժմ իր զարգացումն ու տարածումն է գտնում դիսլեքսիայի գենային ախտորոշումը: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ դիլեքսիայի առաջացմանը մասնակցում են մոտավորապես 12 գեն, որոցից առայժմ հաջողվել է առանձնացնել միայն ¼-ը:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ